Չեչնիայում առնվազն 25 մարդ է ձերբակալվել նախագահ Ռամզան Կադիրովի ֆոտոկոլաժը տարածելու համար. լուսանկարում վերջինս պատկերված է ուղղափառ հոգևորականի հանդերձանքով:
«Ազատության» «Կավկազ.Ռեալիի» հավելվածը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ ազատազրկվել են ոչ միայն այն ուղարկողները, այլևստացողները, վերջիններիս շարքում անչափահասներ ու տարեցներ կան: Ըստ որոշ հաղորդումների, ազատազրկվածները բռնության են ենթարկվում:
Կադիրովը հայտնի է ավտորիտար կառավարմամբ և ամեն տարի կոշտ քննադատության է արժանանում միջազգային կառույցների կողմից` սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար: