Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհել է Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
Սարգսյանն այդ պատվին է արժանացել «Եվրասիական տնտեսական միության ամրապնդմանը և զարգացմանը նպաստելու համար»:
Մեդալը կրում է Ռուսաստանի կայսրության նախարարների խորհրդի նախագահ, բարեփոխականի համարում ունեցող Պյոտր Ստոլիպինի անունը: