Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել միայն իշխող խմբակցությունը։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց միայն իշխող մեծամասնության ձայներով՝ 73 կողմ։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ դեմ։
Կառավարության հեղինակած օրենքով՝ քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն 7-10 տարի ժամկետով։