Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրությունները՝ մարտի 31-ին

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվել այս տարվա մարտի 31-ը: Այս մասին հայտարարել էր Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա հղում է արել Արցախի Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին: Նշել է նաև, որ մարտի 31-ի երեքշաբթին հայտարարվում է ոչ աշխատանքային օր: