13 տարի առաջ այս օրը՝ 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում օրը ցերեկով սպանվեց «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Յուրաքանչյուր տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ագոս»-ի խմբագրության մոտ, որտեղ սպանվել է հայազգի լրագրողը:
Դինքի սպանության գործով 76 կասկածյալ է անցնում: Դատապարտվել են միայն անմիջական մասնակիցները: Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները շարունակում են պայքարը գործի ամբողջական բացահայտման համար: Նրանք պնդում են, որ Դինքի սպանությունը կազմակերպված էր, իսկ գաղտնի ոստիկանությունը առնվազն տեղյակ էր նախապատրաստվող սպանության մասին: