Ուկրաինայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունել վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հրաժարականը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Զելենսկին ասել է, թե երկրորդ շանսն է տալիս վարչապետին և նշել, որ հիմա ժամանակը չէ տնտեսապես ու քաղաքականապես խարխլել պետությունը:

Անցած չորեքշաբթի անհայտ օգտատերը «YouTube»-ում ձայնագրություն էր տեղադրել որտեղ վարչապետը անհարգալից էր խոսել նախագահի մասին: Հոնչարուկն ասել է, թե ձայնագրությունը մոնտաժված է, որի համար նա մեղադրել է բարեփոխումների հակառակորդներին:

«Այնուհանդերձ, որպեսզի չխարխլվի նախագահի նկատմամբ վստահությունն ու վերանան կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել», - երեկ նա հայտնել էր ֆեյսբուքյան գրառմամբ:

Վլադիմիր Զելենսկին պահանջել է երկշաբաթյա ժամկետում պարզել վարչապետի ու մյուս պաշտոնյաների խոսակցությանն առնչություն ունեցած անձանց: