Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 80 անգամ, արձակվել է ավելի քան 650 կրակոց․ ԼՂ ՊՆ

Արցախի ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հունվարի 12-18-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում: