Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկը (նաև՝ Գոնչարուկ) հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, թե նախագահը կքննարկի այն:
«Ես այս պաշտոնը ստանձնել եմ նախագահի ծրագիրն իրականացնելու համար, նա ինձ համար արժանապատվության և թափանցիկության օրինակ է», - Ֆեյսբուքում գրել է Հոնչարուկն ու հավելել. - «Այնուհանդերձ, որպեսզի չխարխլվի նախագահի նկատմամբ վստահությունն ու վերանան կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել»:
Վլադիմիր Զելենսկին Օլեքսի Հոնչարուկին վարչապետ է նշանակել անցած տարվա օգոստոսի 29-ին։ Մինչ այդ նա Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն էր։