Միխայիլ Միշուստինը Երևանում մասնակցել է WCIT-2019-ին, այցելել «Այբ»

Միխայիլ Միշուստինը «Այբ» դպրոցում, 7-ը հոկտեմբերի, 2019թ., լուսանկարը՝ «Այբ»-ի ֆեյսբուքյան էջից

Ռուսաստանի վարչապետը անցած հոկտեմբերին մասնակցել և ելույթ է ունեցել Երևանում անցկացված WCIT-2019` ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովում՝ որպես հիմնական բանախոսներից մեկը:

Այն ժամանակ Միխայիլ Միշուստինը ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը, ելույթն էլ նվիրված էր տնտեսության թվային փոփոխություններին և դրանց ազդեցությանը հարկային վարչարարության վրա։

Երևանյան այցի ընթացքում Միշուստինը եղել էր նաև «Այբ» դպրոցում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ Լևոն Ամդիլյանի և Արթուր Ջանիբեկյանի հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին երեկ է առաջադրել վարչապետի պաշտոնում՝ Դմիտրի Մեդվեդևի կառավարության հրաժարականից հետո։ Պետդուման այսօր քննարկում է նոր վարչապետի թեկնածությունը։