Վատիկանում առաջին անգամ բարձր պաշտոն կզբաղեցնի կին գործիչը

Վատիկան, արխիվային լուսանկար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պետության հարցերով քարտուղարի տեղակալ է նշանակել Ֆրանչեսկա Դի Ջիովանիին: Նա մինչ այդ՝ մոտ 30 տարի աշխատել է որպես վարչական և իրավական հարցերով մասնագետ:

66-ամյա Դի Ջիովանիի գլխավորած գերատեսչությունը պատասխանատու է Սուրբ Աթոռի արտաքին քաղաքականության համար: Հռոմի Ֆրանցիսկոս պապը բազմիցս հայտարարել է կնոջ առավել ակտիվ դերի մասին, այդ թվում՝ եկեղեցում: