Թուրքիայի նախագահը և ԱԳ նախարարն ընդունել են Պոլսո Հայոց նորընտիր պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահական նստավայրում երեկ ընդունել է Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Հանդիպումը փակ է եղել:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մաշալյանին ընդունել է նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և շնորհավորել նրան Պատրիարք ընտրվելու կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել տեղի հայ համայնքին: Չավուշօղլուն ասել է, որ կշարունակեն աշխատել միասին՝ բազմամշակութային և հանդուրժողական մթնոլորտում: