Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանել քննիչի հարցերին։
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը՝ որպես հետգրություն հավելելով. - «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:)»։
Գործի վերաբերյալ մանրամասներ պետության ղեկավարը չի փոխանցել։
Դուրս գալով Քննչական կոմիտեի շենքից՝ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին, վստահեցնելով, որ ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կլինի։