Human Rights Watch-ը Չինաստանը անվանել է 2019-ին մարդու իրավունքները խախտող հիմնական երկիր՝ նշելով իշխանությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը քաղաքացիների նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Ըստ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության զեկույցի՝ Ռուսաստանը բացասական դինամիկա է արձանագրել մարդու իրավունքների հետ կապված: Մասնավորապես նշվում են բողոքի խաղաղ ցույցերի ցրումը, խոշտանգումները ազատազրկման վայրերում, լրագրողների, «օտարերկրյա գործակալների», «Եհովայի վկաների», Ղրիմի թաթարների նկատմամբ հետապնդումները: