Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցն ընդգրկվել է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի օրակարգում

Արխիվային լուսանկար

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում՝ հունվարի 27-ի նիստում, քննարկվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին կազմված զեկույցը:

Զեկույցի նախագծում խորը մտահոգություն է արտահայտված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի կապակցությամբ, որը «սիստեմատիկ բնույթ» է կրում: Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողի կազմած նախագծում ընդգրկված են լրագրողներին, ընդդիմադիր ակտիվիստներին ու նաև Գյանջայի դեպքերին ու դրանց հաջորդած ձերբակալություններին առնչվող փաստեր:

Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների խնդիրը երկրում:

Ադրբեջանական տեղական իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Ադրբեջանում 126-ից 136 քաղբանտարկյալ կա: