Աբխազիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի պահանջով ցույցը Աբխազիայի նախագահի նստավայրի մոտ, Սուխումի, 10-ը հունվարի, 2020թ.

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է ներկայացրել բողոքի ցույցերի ֆոնին: Նոր ընտրությունները նշանակված են մարտի 22-ին:

Ընդդիմության ներկայացուցիչները անցած շաբաթ գրավել էին նախագահի նստավայրը` պահանջելով Խաջիմբայի հրաժարականը: Նա, սակայն, հրաժարվում էր կատարել այդ պահանջը` ընդդիմության առաջնորդներին կոչ անելով ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծել բանակցությունների միջոցով:

Աբխազիայի գերագույն դատարանը հունվարի 10-ին չեղյալ է հայտարարել 2019 թվականի սեպտեմբերի ընտրությունների արդյունքները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պարտավորեցնելով նոր ընտրություններ կազմակերպել։

Երեկ էլ, երբ ԿԸՀ-ն հայտարարել է մարտի 22-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, Ռաուլ Խաջիմբան հրաժարականի մասին հայտարարություն է հրապարակել։