Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:
Մի քանի ժամ առաջ Կրեմլում մեկնարկել են Գերմանիայի կառավարության ղեկավարի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գերմանական աղբյուրների փոխանցմամբ՝ մոսկովյան բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Իրանի շուրջ ստեղծված կացությունը, ինչպես նաև Լիբիայում և Սիրիայում ծավալվող իրադարձությունները:
«Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք: Զբաղվում ենք ներքին խնդիրներով, տնտեսական հարցերով, նաև միջազգային օրակարգի թեմաներին ենք անդրադառնում», - բանակցությունների մեկնարկին դիմելով Մերկելին հայտարարել է Ռուսաստանի նախագահը: