Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում այսօր ժամը 12:25-ի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահար կրակից վիրավորվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա», - գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: