Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
Նշվում է նաև, որ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։