Մայր Աթոռում Քարոզչական կենտրոն է ստեղծվել, տնօրենը Գևորգյան ճեմարանի նախկին տեսուչն է

Էջմիածնի Մայր Տաճարը, արխիվ

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թվականի հունվար 1-ից նշանակվել է Գարեգին վարդապետ Համբարձումյանը` ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնից: Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ է նշանակվել Մեսրոպ վարդապետ Պարսամյանը` ազատվելով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։