Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում`ի տարբերություն հարևան երկրների:
Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1 տոկոս, 2021 և 2022-ին՝ 5.2 տոկոս աճ, նշված է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։