Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում Հայաստանի քաղաքացիների չկան։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը ֆեյսբուքյան իր էջում։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը կործանվել է այսօր վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Ըստ ճշտված տվյալների՝ օդանավում եղել են 167 ուղևորներ և անձնակազմի 9 անդամները, ամենայն հավանականությամբ՝ նրանք բոլորը զոհվել են։
Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։