Արցախում 2 զինծառայող վթարի են ենթարկվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրանք վթարի են ենթարկվել զինվորներից մեկի հորը պատկանող մեքենայով, ով տեսության էր եկել: Զինծառայողները զորամասից համապատասխան թույլտվության առկայությամբ դուրս են եկել ընտանիքի հետ տեսության:
«2-ի վիճակն էլ ծանր էր երեկ, այսօրվա դրությամբ մեկի վիճակը կայուն է, մյուսի մոտ նոր-նոր դրական դինամիկա է նկատվում», - տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինվորներից մեկը Երևանում է, մյուսը՝ Ստեփանակերտում: