Մերկելը և Պուտինը հունվարի 11-ին Մոսկվայում կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա` Իրանի շուրջ վերջին զարգացումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` տեղեկացնելով նաև, որ Մերկելը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի նախագահի հատուկ հրավերով:

Այցի ընթացքում Մերկելին կուղեկցի նաև Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

«Հանդիպման ընթացքում Իրանից բացի Մերկելը և Պուտինը քննարկելու են նաև Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում արձանագրված վերջին զարգացումները», - հաղորդում է Reuters-ը: