Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները:
Այս մասին հայտնել է ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:
Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին: