Բելառուսի նավթավերամշակող 2 գործարանները հունվարի 1-ից հումք չեն ստանում Ռուսաստանից: Փաստացի, մատակարարումների մասին պայմանագիրը տարեսկզբին ավարտվել է, կողմերին, սակայն, դեռ չի հաջողվել համաձայնության գալ նորի պայմանների, հատկապես՝ գնի շուրջ:
Օդում կախված է նաև Բելառուսին մատակարարվող ռուսական գազի հարցը, նախորդ պայմանագրի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմն» ու Մինսկը հաջողել էին միայն ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որն ուժի մեջ կլինի ընդամենը 2 ամիս:
Բելառուսը պնդում է, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել: