Տոնական բլից հարցազրույց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Այս տարի էլ «Ազատություն»-ն ակնդետ հետևում էր խորհրդարանական զարգացումներին։ Քաղաքական ուժերն առավոտից երեկո «Ազատության» եթերում էին՝ կա՛մ միմյանց էին քննադատում, կա՛մ օրենք էին ներկայացնում ու բացատրում։

Այդուամենայնիվ, եղել են թեմաներ, որոնց ուղղակի հերթ չի հասել։ Տոնական այս օրերին Ռուզաննա Ստեփանյանը որոշել է լրացնել բացն ու խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ բլից հարցազրույցներ անցկացնել՝ առանձնասենյակներից անհետացած նկարների, սեփական ամբիցիաների, զոքանչների, ընկերների և մնացածի մասին։

Առաջինը փորձությունը հաղթահարել է Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլ»-ական Ալեն Սիմոնյանը։