Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից Իրաքում գործող «Քաթա'իբ Հըզբոլա» շարժման դեմ իրականացված օդային հարձակումները: Այդ մասին այօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աբաս Մուսավին:
«Միացյալ Նահանգների կողմից Իրաքի տարածքում գործող, իրաքյան ծագում ունեցող ուժի դեմ ձեռնարկված այս գործողությունն ահաբեկչության պարզ մի օրինակ է», - ասել է Մուսավին:
Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հաստատել էր, որ ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Իրանի կողմից ֆինանսավորվող «Քաթա'իբ Հըզբոլա» զինված խմբավորման` Իրաքում և Սիրիայում գտնվող հրամանատարական կետերին և զինապահեստներին: