Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Հասմիկ Ջալալյանին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և Ելենա Առաքելյանին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։
Համապատասխան առաջարկությունները ներկայացրել էր Բարձրագույն դատական խորհուրդը։