Երկուշաբթի երեկոյան խուզարկություն է իրականացվել Կրեմլի ընդիմախոս Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Ռուսլան Շավեդինովի տանը: Նրան ուժով հարցաքննության են տարել, ապա՝ շտապ զորակոչել։
Պաշտոնյաներն այսօր հաստատել են, որ բերման ենթարկված 23-ամյա Շավեդինովը ոստիկանությունից պարտադիր զինծառայության է ուղարկվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս՝ Նովայա Զեմլյա արշիպելագում գտնվող զորամաս: Զորամասը փակ է, փաստաբաններն այնտեղ մուտք չունեն:
«Տպավորություն է՝ ասես մեր աշխատակցին մեկուսացնելու ծրագիրն անձամբ նախագահ Պուտինն է մտածել», - Թվիթերում գրել է Ալեքսեյ Նավալնին, որի գրասենյակը տասնյակ հետազոտություններ է հրապարակել իշխանությունների կոռուպցիոն գործարքների ու ապօրինի կարողությունների մասին: