Facebook-ը հեռացրել է «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող ավելի քան 400 էջ ու օգտահաշիվ

Facebook-ը սոցիալական ցանցից հեռացրել է Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող ավելի քան 400 էջ ու օգտահաշիվ: Ամերիկյան ընկերությունը պնդել է, թե դրանք «համակարգված քարոզչություն են իրականացրել և քննադատել ընդդիմությանը»:

«Թեև այդ էջերի ետևում կանգնած մարդիկ փորձել են կոծկել իրենց ինքնությունը, քննությունը պարզել է, որ նրանք կապված են վրացական Panda գովազդային գործակալության ու կառավարության հետ», - հայտարարել է Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչը, մանսրամասնելով՝ այդ էջերով տարածվող տեղեկատվությունը գովազդելու համար մոտ 316 հազար դոլար է ծախսվել: