ԲԴԽ-ն համաձայնել է Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդմանը և նրան ազատությունից զրկելուն

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: Այդ մասին այսօր հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ԲԴԽ-ն երեկ է քննարկել Ուզունյանի Հայաստանի գլխավոր դատախազի համապատասխան միջնորդություններն ու որոշել է․ - «Միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն»:

Գործի մասին, որով քրեական հետապնդման է ենթարկվում Ուզունյանը, մանրամասներ չեն փոխանցվում:

Հիշեցնենք, Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: