Այսօր Լոնդոնում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանը:
Ուեսթմինսթերյան պալատում նորընտիր խորհրդարանականներին ուղերձով է դիմել Էլիզաբեթ երկրորդ թագուհին:
Դեկտեմբերի 12-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Միացյալ Թագավորության նորընտիր Համայնքների պալատում մեծամասնություն են ստացել Պահպանողական կուսակցության անդամները:
Նոր գումարման խորհրդարանում պահպանողականների խմբակցությունն ամենամեծն է նախորդ դարի 80-ականներից ի վեր:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վաղն արդեն վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանականների վավերացմանը կներկայացնի «Բրեքզիթ»-ի շուրջ Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև աշնանը մշակված համաձայնագիրը: