Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը:
Պարզվել է, որ այն կատարել է Երևանի 34-ամյա բնակիչ Կ. Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում: