Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը՝ կառավարության նիստի օրակարգում

Ստյոպա Սաֆարյանը, արխիվ

Հայաստանի կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը դուրս էր եկել խորհրդից: Խորհրդի անդամներին ուղղված նամակում 73-ամյա Մանուկյանը գրել էր, որ անիմաստ է համարում իր գործունեությունը ստեղված պայմաններում։