Ուրբաթ երեկոյան հարյուրավոր երիտասարդներ են դուրս եկել Լոնդոնի կենտրոնական փողոցներ` բողոքելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության տարած հաղթանակի դեմ:
Բողոքի ակցիայի մասնակցիները Մեծ Բրիտանիայի վարչապետի` Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող նստավայրից շարժվել են դեպի քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը` Թրաֆալգար հրապարակը:
«Բորիս Ջոնսոնը իմ վարչապետը չէ», - վանկարկում էին ցուցարարները: Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանության հետ ընդհարումներով: