Քաղաքական հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ուրուգվայի ընտրված նախագահ Լուիս Լակալե Պոուն խորհրդարանի հայազգի պատգամավոր Խոսե Սաչյանին նշանակելու է առողջապահության փոխնախարար: Սաչյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ պատրաստակամություն հայտնելով կառավարությունում օգտակար լինել հասարակության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:
35-ամյա Սաչյանը կառավարման և տնտեսագիտության մասնագիտություններով համալսարանական կրթություն ունի, տարիներ առաջ նա այցելել է Հայաստան ու Արցախ: