ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ

Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճը, արխիվ

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նախօրեին:

Ըստ նախագծի՝ եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ էր հավանություն տվել օրենսդրական փաթեթին և այն ներկայացրել Ազգային ժողով:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու օրինագծին:

Մանրամասները տե՛ս այստեղ