Ֆրանսիայում արդեն մեկ շաբաթ է շարունակվում է գործադուլը նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
Երեկ գործադուլի վեցերորդ օրն էր: Փարիզի մետրոյի 9 գծեր փակ էին, ավտոբուսների միայն մեկ քառորդ էր դուրս եկել երթուղի: Իրավիճակը դժվար թե փոխվի նաև այսօր:
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պետք է ամբողջությամբ ներկայացնի վիճահարույց բարեփոխումների նախագիծը:
Արհմիությունները հայտարարել են, որ գործադուլը կարող է շարունակվել մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ: