Ալժիրում կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել պետության երկու նախկին վարչապետերին:
Ահմեդ Քուահյան, ով նախկինում 4 անգամ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2 անգամ վարչապետ աշխատած Աբդելմալիկ Սելալը 12 տարով է ազատազրկվել:
Նախկին վարչապետերը մեղադրվել են կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: Երկուսն էլ հերքում են մեղադրանքը:
Ալժիրում ամիսներ տևած քաղաքացիական անհնազանդության արդյունքում նախկին վարչակարգը հրաժարական է ներկայացրել: Սակայն, ընդդիմությունը պնդում է, որ երկրում լուրջ տեղաշարժ չի ակնկալում, քանի որ նախագահության թեկնածու առաջադրված 5 քաղաքական գործիչները սերտորեն կապված են նախկին ռեժիմի հետ: