Մի 42-ամյա տղամարդ Չեխիայում՝ Օստրավա քաղաքի հիվանդանոցում վեց մարդ է սպանել, ապա հրազենով ինքնասպան է եղել:
Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Համաճեկի փոխանցմամբ, ոստիկանները փորձել են բուժօգնություն ցույց տալ այդ տղամարդուն, սակայն նա իր վրա արձակած կրակոցից ծանր վնասվածք է ստացել և մահացել է:
«Այս պահին մեր ունեցած տվյալներով զոհվել է 6 մարդ, ևս 3-ը վիրավորվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող հայտնել», - ասել է նախարարը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներ են այդ տղամարդուն դրդել հանցագործության և ինքնասպանության: