Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ պայմանավորվել են մինչև տարեվերջ Ուկրաինայի արևելքում հրադադարի «լիակատար և համապարփակ կիրառման» շուրջ:
Փարիզում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների միջև ավելի քան ութ ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են նաև մինչև 2019 թվականի վերջը ձերբակալվածների փոխանակում իրականացնել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
Տե՛ս նաև այստեղ