Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ»-ը որոշեց մասնակցել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին

«Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին, արխիվ

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը շաբաթ օրն անցկացրած կուսակցության գերագույն մեջլիսի նիստում որոշել է մասնակցել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին:

«Երկար քննարկումներից հետո մենք եզրահանգեցինք, որ ներկայիս հասարակական-քաղաքական պայմաններում ընտրություններին մասնակցելը կհամապատասխանի ժողովրդի շահերին», - հայտարարել է «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլին՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:

Ավելի վաղ ընտրություններին մասնակցելու որոշում էր ընդունել ընդդիմադիր ևս մեկ ուժ՝ «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը:

Ադրբեջանի խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները նշանակվել են 2020-ի փետրվարի 9-ին: