Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ է հատկացնում Ամանորի ծախսերին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է գալիս Ամանորի ուղերձով, 30-ը դեկտեմբերի, 2018թ․

Երևանի քաղաքապետարանը շուրջ 278 միլիոն դրամ կտրամադրի Ամանորի ծախսերին։ Ավագանու արտահերթ նիստին ծախսերի ավելացման որոշումն ընդունվեց ձայների 41 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ գումարը ծախսվելու է, մասնավորապես, գեղարվեստական մասի ապահովման, ձայնային, լուսային էկրանների վարձակալության և սպասարկման, ժամանակավոր կառույցներով վերգետնյա անցումների վերապատրաստման և ձևավորման աշխատանքների վրա։