ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում գրանցված Evil Corp ընկերության հետ կապված 17 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ

Միացյալ Նահանգների Արդարադատության և Ֆինանսների նախարարությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանում գրանցված Evil Corp ընկերության հետ կապված 17 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ:

Նրանց մեղադրում են այսպես կոչված տրոյանների ստեղծման և օգտագործման համար, որոնք կիրառվել են Միացյալ Նահանգների քաղաքացիների և ընկերությունների բանկային հաշիվներից առնվազն 100 միլիոն դոլար հափշտակելու գործում:

Տեղեկության դիմաց, որը կօգնի ձերբակալել Evil Corp-ի անդամներին, խոստացվել է 5 միլիոն դոլար: