Իռլանդիան վավերացրեց Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կշարունակի քաջալերել ու սատարել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 18-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում: