«Ցնցված ենք հայտարարության դիպուկ և շիտակ բովանդակությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ արձագանքելով Հանրապետական կուսակցության հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, հիշեցնենք, այսօր մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ նախկին նախագահի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքն էլ համարում է քաղաքական: