Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարեց խորհրդարանը ցրելու Ալիևի դիմումը

Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկում է երկրի նախագահի դիմումը, Բաքու, 4-ը դեկտեմբերի, 2019թ․

Այսօր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի դիմումը: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ դատարանը վճռել է, որ խորհրդարանը ցրելու առաջարկը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ակնկալվում է, որ արդեն կորոշվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անցկացնելու ժամկետները:

Երկուշաբթի օրը Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները քվեարկեցին խորհրդարանի լուծարման օգտին և համապատասխան խնդրանքով դիմեցին երկրի նախագահին:

Խորհրդարանի լուծարման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: