Այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։
Երկու կողմերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականները:
Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: