Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության կոչ է արել:
«Կարևոր է ռազմավարական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ», - ասել է Մակրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հավելելով, թե Հյուսիսատլանտյան դաշինքը դա պետք է անի «լայն բացված աչքերով»:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնարկել էր, որ Մոսկվան բաց է ընդհանուր սպառնալիքների շուրջ համագործակցության համար, սակայն բողոքել էր, որ կապերը սերտացնելու իրենց փորձերը «գործնականում խոչընդոտվել են»:
Մեծ Բրիտանիայի թագուհին երեկ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների առաջնորդների համար ընդունելություն է կազմակերպել Բուքինգեմյան պալատում, որին հաջորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ ընդունելությունը: