Չեխական ծագում ունեցող ֆրանսիացի գրող Միլան Կունդերան շուրջ չորս տասնամյակ անց վերականգնել է իր չեխական քաղաքացիությունը, որից նրան զրկել էր խորհրդային իշխանությունը: Այս մասին հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, քաղաքացիությունը 90-ամյա գրողին է հանձնվել Փարիզի իր բնակարանում՝ Չեխիայի դեսպանի կողմից:
Տասնյակ աշխարհահռչակ ստեղծագործությունների՝ այդ թվում «Կեցության անտանելի թեթևությունը» գրքի հեղինակը Չեխոսլովակիայի քաղաքացիությունից զրկվել էր 1974 թվականին Ֆրանսիա տեղափոխվելուց հետո: Թավշյա հեղափոխությունից հետո նա ընդամենը մի քանի անգամ է այցելել հայրենիք: